Բաժիններ՝

ԵՄ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նկատմամբ. Բառոզու

Թուրքական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ Ուկրաինայի վերջին իրադարձությունները կարող են հանգեցնել ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սահմանման և ներազդել Բրյուսելի ու Կիևի փոխհարաբերությունների վրա.

«Մենք մտահոգված ենք Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ և շարունակում ենք ակնդետ հետևել իրավիճակին, ինչպես նաև դիտարկում ենք ԵՄ-ի կողմից հնարավոր միջոցների հարցը և գնահատում ենք, թե ինչպիսի հետևանքներ այն կարող է ունենալ մեր հարաբերությունների վրա»:

Բառոզուն ընդգծել է, որ իրեն ցնցել են Ուկրաինայից ստացված լուրերը, որոնցում խոսք է գնացել ցուցարարների զոհվելու մասին: Բառոզուն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ: Բառոզուն տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է Ուկրաինայի իշխանությունների վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի մի շարք քաղաքացիների հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031