Բաժիններ՝

Սամվել Բալասանյան. Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Սիրելի  գյումրեցիներ,

Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի    մեր երազանքների քաղաքին:

Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն  կարիքավոր ընտանիքներին, կանգառների  բարեկարգում՝ այս  ամենը պահանջում  է լարված ու ամենօրյա աշխատանք:

Վստահեցնում եմ Ձեզ,  որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր, բայց պատվաբեր առաքելությունից:

Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:

Հարգանքով  Ձեր  քաղաքապետ  Սամվել Բալասանյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031