Բաժիններ՝

Վայոց Ձորում գերեզմանի վանդալիզմը հնարավոր է վերածվի վենդետայի. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 22-ին, SHAMSHYAN.com-ին են դիմել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ 52-ամյա Ջուլիետա Բաղդասարյանը և 72-ամյա Գեղամ Բաղդասարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ամուսիններ են և հայտնեցին, որ 7 տարի է չի դադարում նրանց թոռան 17-ամյա Հայկ Բաղդասարյանի շիրիմի պղծությունը: «Ամեն անգամ գերեզմանին այցելելով նկատում ենք, որ ծաղկամանը կոտրված է, խաչը` շպրտված»,- ասացին նրանք: Բաղդասարյանները նշեցին, որ կատարվածը միմիայն վրեժխնդրություն է քանի, որ նրանց 17-ամյա թոռանը 2007 թվականի փետրվարին սպանել էր իրենց համագյուղացի Կարեն Մանուկյանը, իսկ Կարեն Մանուկյանին 2007 թվականի օգոստոսի 18-ին սպանել էր Բաղդասարյանների որդի Համլետ Բաղդասարյանը, որի համար այժմ նա պատիժ է կրում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս