Ո՞ւմ կպաշտպանի ՌԴ իշխանությունը Հայաստանում

«Նույնիսկ եթե Վաշինգտոնն ու Մոսկվան, ձայն-ձայնի տված, ասեն` Քոչարյանը վարչապետի թիվ 1 թեկնածուն է, այնուամենայնիվ, Հայաստանն ունի ներքին լսարան, որին որևէ կերպ չի կարելի արհամարհել»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով` Քոչարյանը չափազանց ոչ միանշանակ կերպար է և լուրջ խնդիրներ ունի ժողովրդականություն ստանալու իմաստով, քանի որ իշխանությունը ցանկանում է նրան երկրորդ պլան մղել, իսկ ընդդիմությունը չի ների Մարտի մեկը:

Իսկ ընդհանրապես՝ խոսելով Հայաստանի ներքին վիճակի մասին, քաղաքագետը նշեց, որ երկրում իրոք մեծ դժգոհություն կա, սակայն նրա կարծիքով` ընդդիմությունում դեռևս չկա այն միասնական կենտրոնը, որն իր բռի մեջ կհավաքի իշխանության բոլոր հակառակորդներին: Հարցին, թե, ըստ նրա, ո՞ւմ կպաշտպանի Ռուսաստանի իշխանությունը, եթե Հայաստանում առկա դժգոհությունը վերաճի ընդդիմադիր լուրջ շարժման, Մարկեդոնովը պատասխանեց.

«Կարծում եմ` Ռուսաստանի իշխանությունը, այնուամենայնիվ, որոշակի փորձ ունի, ուստի իհարկե կպաշտպանի իշխանությանը` մինչ այն պահը, քանի դեռ հնարավոր է: Բայց եթե պարզ դառնա, որ իշխանությունն արդեն կործանվում է, և արդեն ոչինչ հնարավոր չէ անել, այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, կփոխի կողմնորոշումը և կանցնի նոր առաջնորդի կողմը»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս