
Սերգեյ Նիգոյանի հայրը որդու սպանության մեջ ոչ ոքի չի մեղադրում. «Որդիս ինքն էր գնացել Մայդան»

Interfax գործակալության փոխանցմամբ` Կիեւում այսօր զոհված ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզ էր տեղափոխվել 1992 թ-ին՝ փորձելով փրկվել ղարաբաղյան պատերազմից: Այդ մասին լրագրողներին ասել է զոհված երիտասարդի` Սերգեյ Նիգոյանի հայրը` Գարեգին Նիգոյանը: Նա պատմել է, թե փորձել է որդուն համոզել չգնալ «Եվրամայդան», սակայն Սերգեյն «իրենն է պնդել»:
Հոր խոսքերով՝ Սերգեյին սպանել են «բերկուտցիները», սակայն որդու մահվան մեջ նա ոչ ոքի չի մեղադրում: «Որդիս ինքն է գնացել Մայդան»,-ասել է նա լրագրողներին:
Համագյուղացիները դրական են խոսել Սերգեյի մասին. «Սերյոժան հանգիստ, լավ դաստիարակված, նորմալ երիտասարդ էր: Միշտ պատրաստ էր օգնել, պատրաստակամ էր»: Սերգեյ Նիգոյանը Դնեպրոձերժինսկու ֆիզիկական դաստիարակության քոլեջի ուսանող էր: