Ոչ իշխանական ուժերը միասին կանցկացնեն միայն թեմատիկ միտինգներ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հունվարի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ դուրս է եկել հանրահավաքի թեմայի շրջանակներից և, Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ խոսելուց բացի անցում է կատարել «ավազակապետության», իշխանափոխության և դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության թեմաներին:

Այս հանրահավաքին մասնակցող ՀՅԴ-ականները նման շեղումը թեմայից անթույլատրելի են համարել և չորս ոչ իշխանական խմբակցությունների համատեղ նիստի ժամանակ առաջարկել են մշակել միասնական օրակարգ և պայքարը շարունակել միայն «միասնական օրակարգի» շրջանակներում:

Եթե «միասնական օրակարգի» շուրջ վերջնական պայմանավորվածություն կայանա, ապա հաջորդ հանրահավաքներում լիրիկական զեղումներն իշխանափոխության կամ «ավազակապետության տապալման» վերաբերյալ ընդհանրապես կբացառվեն:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս