
Չեչնիայում ի՞նչ է տեղի ունենում լուրջ խորհրդակցություններից հետո. Կադիրովի լուսանկարները

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը լուսանկարներ է տեղադրել instagram-ում եւ գրել.
«Սալամ ալեքյում, բարեկամներ: Լուրջ խորհրդակցությունից հետո, որից ոչ բոլորը լավ տրամադրությամբ դուրս եկան, որոշեցի մի փոքր աշխուժացնել նախարարներին: Ձյուն էր գալիս, հրաշալի եղանակ էր: Մենք խմբով լուսանկարվեցինք, հիշեցինք մանկությունը, ձնագնդի խաղացինք: Այդ ժամանակ հնչեց ազանը: Բոլորս մտանք մզկիթ, աղոթեցինք: Իմամը ես էի: Իսկ հետո արդեն` այցելություն հանրապետության շրջաններ»: