Բաժիններ՝

Ինչպես է Վարդան Ղուկասյանի որդին հարձակվել Սամվել Բալասանյանի տան վրա (տեսանյութ)

Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ և հայհոյախառն սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:

Քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեց, որ համացանցում հայտնվել է Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման տեսանյութը:

168.am-ը փորձեց Սամվել Բալասանյանի խոսնակից պարզել՝ արդյոք սա այդ դեպքի տեսանյո՞ւթն է, թե՞ ոչ, սակայն նա անհասանելի է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031