Տարոն Մարգարյանի «մեծ լվացքը». 80 մլն դրամ` դրոշների համար
2014-ի բյուջեով մայրաքաղաքի դրոշների սպասարկման համար նախատեսված է 80 միլիոն դրամ, ինչը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը արդարացված ծախս է համարում։
Նա հայտնել է նաեւ, որ 2013թ-ին 2,5 մլն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, որի համար մայրաքաղաքի բյուջեից ծախսվել է 13 մլրդ դրամ։ Գումարը հատկացվել է փողոցների ու մայթերի հիմնանորոգման ու նորոգման համար։
Նկատենք, որ հեռավոր ու սահմանամերձ շատ գյուղերւց մարդիկ հեռանում են ճանապարհների ու ջրի բացակայության պատճառով:
«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը: