
Չեռնիգովից դեպի Կիև տանկե՞ր են շարժվում (ուղիղ միացում)

«Новый Регион» պարբերականի փոխանցմամբ` այսօր Չեռնիգովից դեպի Կիեւ է շարժվել տանկերի շարասյունը: Ցուցարարները փորձել են խոչընդոտել ռազմական տեխնիկայի առաջընթացը: Այս մասին Եվրամայդանի ֆեյսբուքյան էջում գրել են ականատեսները: Նշվում է, որ գրառումը կատարելու պահին տանկերը գտնվել են Կիրովի փողոցում:
Այսօր Կիեւի Գրուշեւսկու փողոցում առաջին անգամ զրահատրանսպոտայիններ են հայտնվել: Սպասվում է, որ երեկոյան կամ գիշերը տեղի կունենա գրոհ Մայդանի վրա:
Կիեւում իրավիճակի վերաբերյալ ուղիղ միացումը` այստեղ: