Բաժիններ՝

Դատավորի որդի. Այդ կինը նստել է գիրկս, համբուրել վիզս ու նվեր ստացել. aysor.am

«Ընկերներիս հետ հաց էինք ուտում, այդ աղջիկը մոտեցավ մեզ, միասին հաց կերանք, 4-5 ժամ նստեց մեզ հետ, ասեց մեծ խաղալիք եմ ուզում և ստացավ դա, ինքը չի էլ հերքում, որ նվեր է ստացել: Բոլորի ներկայությամբ զանգել է իր ընկերուհուն, կանչել, որ մեր հետ գա քեֆ անի, հեռախոսը տվել է ընկերոջս, հետո ինձ, շեշտել, որ մինչև լույս պետք է ժամանակ անցկացնենք, գիրկս է նստել, ընկերս էլ նախատեց, ու ինքը իջավ գրկիցս, հետո ականջս համբուրեց, վիզս: Եթե մի մարդու բռնաբարես, ինքը իր ընկերուհուն չի կանչի, այդ մարդու հետ չի գնա հյուրանոց»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կան տեսագրություններ, որոնք ապացուցում են իր խոսքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերը փոխանցվել են նույն բաժնի քննչական բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի բնակչուհի 32-ամյա Մ. Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը հանդիսանում է Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին:

Ա. Գրիգորյանի խոսքով, սակայն, այդ կնոջ վրա որևէ բռնության հետք չի եղել, և անգամ նրա այն շորերը, որ ինքը իբր պետք է պատռած լիներ, չի հանձնել ոստիկանություն:

Հարցին՝ նախկինում ինքը ծանոթ եղե՞լ է այդ կնոջ հետ, նա պատասխանել է. «Ոչ, նա ասում է, որ 6-7 ամիս առաջ եկել է իմ մոտ, հետո թողել, գնացել է, առանց ինձ հանդիպելու, ասացի՝ ինչի՞ չես եկել ինձ մոտ, ասեց, որ մոր հետ խնդիր է ունեցել»:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ սա, հնարավոր է, փորձ է ցեխ շպրտել իր հոր մասնագիտական գործունեության վրա: Նա կասկածներ ունի, որ կնոջ գործողությունները ուղղորդվում են, սակայն, թե ում կողմից, չցանկացավ նշել:

Նա նշեց, որ այդ կինը իրենից սկզբում 2, հետո էլ 4 մլն դրամ է պահանջել՝ 2-ը շղթայի, 2-ն էլ՝ հոգեբանական խորհրդատվության համար, սակայն ինքը պահանջել են, որ այդ կինը որևէ ապացույց ներկայացնի շղթայի առկայության վերաբերյալ, ինչը չի արվել նրա կողմից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս