Բաժիններ՝

Ինչո՞ւ ՀՀ գիտության զարգացման հիմնադրամին գումարներ չեն նվիրաբերում

2013 թվականին ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամին ոչ մի հատկացում չի եղել, թեև, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց հինադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը, օգնության համար ինքը շուրջ 150 նամակ է գրել տարբեր անհատների և կառույցների: «Ոչ մի արձագանք, ինչն էլ խոսում է գիտության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին»,- ասաց Հ. Մաթևոսյանը:

Նշենք, ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2007 թվականին: Այս հիմնադրամը չի ֆինանսավորվում պետական բյուջեի կողմից, գումարները հիմնականում կուտակվում են նվիրատու անհատների կամ կազմակերպությունների կողմից:

Hrant-Marevosyan-Հ. Մաթևոսյանը նշում է, որ չնայած այդ հանգամանքին, գիտնականները շարունակում են մնալ իրենց ուշադրության կենտրոնում, և իրենք որոշակի աջակցություն կարողանում են ցուցաբերել գիտնականներին`հիմնադրամի բանկային հաշվում առկա գումարի տոկոսների հաշվին, ինչը, սակայն, մեծ գումար չէ:  «Առաջիկայում հիմնադրամի ծախսերի մասին մենք հրապարակային և մանրամասն հաշվետվություն կներկայացնենք որևէ պարբերականի միջոցով»,- ասաց Հ. Մաթևոսյանը:

Ինչ վերաբերում է 2014 թվականին հնարավոր՝ խոստացված կամ ծրագրված նվիրատվություններին, ապա մեր զրուցակիցը դեռևս որևէ տեղեկություն չունի, ուստի դժվարանում է ասել, թե ինչ ծրագրեր կարող են իրականացնել այս տարի:

Կարդացեք նաև

Հ. Մաթևոսյանը նշեց նաև, որ հիմնադրամն ի սկզբանե իր առջև խնդիր էր դրել գիտական արդյունքների առևտրայնացման հարցերով զբաղվել, սակայն, քանի որ ստացված գումարները  մեծ չեն, ապա դրանք հիմնականում օգտագործվում են ոչ թե գիտության ոլորտում ստացված նոր արդյունքների զարգացման համար, որոնց իրագործման համար մեծ գումարներ են պետք, այլ հիմնականում գիտնականների սոցիալական հարցերի լուծման համար, օրինակ` գիտնականների վիրահատությունների և առողջական ծանր խնդիրների և առողջական վիճակի բարելավման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս