Բացառիկ կադրեր սահմանից. ինչպես ետ մղեցին թշնամուն (տեսանյութ)
Լուսանկարում այն տղաներն են, ովքեր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը անառիկ պահեցին Արցախի եւ Հայաստանի սահմանը: Հիշեցնենք, մարտական պարտականությունները արիաբար կատարելիս զոհվեց սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Նրա զոհվելու տեղանքում մարտական ընկերները քարից խաչ են դրել եւ ամեն օր աղոթում են:
«Մերոնց, հարազատներին, բարեկամներին ասում ենք ` լավ մնացեք, սահմանն անառիկ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասացին նրանք: Զինծառայողներից շատերն ընդամենը 6 ամսվա ծառայող են եւ պատրաստ են սխրագործության:
«Չգիտենք, կանչել են Երեւան` պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը»,-ասում են: Իսկ դասակի հրամանատարը մեկ առ մեկ պատմում է ինչպես ներխուժեց թշնամին, ինչպես հետ մղեցին թշնամուն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: