Ադրբեջանը նոտա է հղել Իսպանիային

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել այդ երկրի ԱԳՆ-ին՝ կապված Մադրիդում կազմակերպված ցուցահանդեսում ԼՂՀ-ի ստենդի ցուցադրման հետ: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:

Խոսքը գնում է Մադրիդում ամեն տարի անցկացվող Fitur զբոսաշրջային ցուցահանդեսին ԼՂՀ-ի մասնակցության մասին, ինչի մասին տեղեկատվություն են տարածել հայկական ԶԼՄ-ները: Աբդուլաևի խոսքերով՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունն աշխատում է այդ ուղղությամբ՝ կանխելու համար հայկական կողմի նմանատիպ քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031