Բաժիններ՝

Տավուշի հավերի վրա ձվի հաշվիչներ կա՞ն

tesankyun.am-ը գրում է. Ներկայումս Տավուշի մարզում տնական հավի ձուն վաճառվում է 90- 100 դրամով, թռչնաբուծարաններում արտադրված ձուն՝ 80 դրամով: Ընդ որում՝ տնական հավի ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Եվ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ձմռանը գյուղացիների կողմից պահվող հավերը ցուրտ եղանակի պատճառով ավելի քիչ ձու են ածում, քան տարվա մյուս եղանակներին: Տարվա մնացյալ ժամանակահատվածում տնական ձվի գինը եղել է 70 դրամ, եւ վերստին առաջարկը չի բավարարել առկա պահանջարկը:

2013թ. դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզպետարանում կայացել է մարզպետ Արմեն Ղուլարյանի մամլո ասուլիսը, որը նվիրված էր մարզի գյուղատնտեսության ոլորտում ձեռքբերումներին եւ առկա խնդիրներին: Ասուլիսի ժամանակ մարզպետ Ղուլարյանին հարց է տրվել այն մասին, որ մարզի սննդի խանութներում ամանորի նախաշեմին վաճառվող, արտերկրից ներկրված հավկիթների մի մասը ժամկետանց է, փչացած: Մարզպետը խոստացել է ուսումնասիրել այդ խնդիրը: Այդ ասուլիսի մասնակից լրագրողներին բաժանվել են մարզի գյուղատնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվությամբ թերթիկներ : Ըստ այդ տեղեկանքի՝ Տավուշի մարզում արտադրող հավկիթների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է , 2012թ. մարզում արտադրվել է 43 միլիոն, 2013թ.՝ 48 միլիոն հատ հավկիթ:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս