
Ադրբեջանն ու Թուրքիան ներդնում են «յուրային-օտար» միասնական ռադարային համակարգ. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ներդնում են «յուրային-օտար» միասնական ռադարային համակարգ (Identification Friend and Foe): Այն օգտագործվում է ՀՕՊ-ի համակարգերը, մարտական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ռազմանավերը ճանաչելու համար:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները: Այդ համակարգը երկու երկրների ՀՕՊ-ի համակարգերին հնարավորություն կտա ավտոմատ ճանաչել իրենց ինքնաթիռներն ու այլ երկրների թռչող սարքերը: Ներկայումս այդ հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան կառույցների միջև:
Այդ հարցը գտնվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի թուրքական այցի օրակարգում, որն իրականացվել է ոչ վաղ անցյալում: Բոլոր թռչող սարքերի շուրջ համաձայնության գալուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան կներդնեն թուրքական ASELSAN ընկերության մշակած «օտար-յուրային» (IFF) տաբերակիչ համակարգը: