
Այս տարի Մոսկվայում ստուգումներից հետո ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել մոտ 400 ներգաղթյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկաններն այս տարի Մոսկվայում մի շարք ստուգումներ են անցկացրել ներգաղթյալների շրջանում՝ ստուգելու համար նրանց գրանցված լինել-չլինելու հարցը: Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի ոստիկանությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ ստուգումների ընթացքում ոստիկանական բաժանմունք է բերվել 382 մարդ, որոնցից 85-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ընդհանուր առմամբ, ստուգման է ենթարկվել մոսկովյան մոտ 6000 բնակարան, որոնցից 400-ը տրված է եղել վարձակալությամբ:
Մի շարք դեպքերում հարուցվել են քրեական գործեր: Մոսկվայի ոստիկանությունը ներգաղթյալների ինտենսիվ «որս» է սկսել նախորդ տարվա աշնանը Բիրյուլևոյում տեղի ունեցած իրադարձություններից հետո: