ԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները։

ԿԸՀ-ից տեղեկացրին, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցելու համար կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն

«Ընտրություններին մասնակցելու դիմում ներկայացնելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն։ Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Թեկնածուների գրանցումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 18:00-ն»,-հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930