
Ուկրաինան ներկայումս ղեկավարում են սարսափելի մուտանտները. Südwest Presse

Գերմանական Südwest Presse թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայում վրդովված են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից ու ուկրաինական ղեկավարության ցինիզմից, ով արտոնել է զրոյից ցածր ջերմաստիճանի դեպքում ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարների նկատմամբ:
Թերթը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս իրադարձությունների հետ համեմատ՝ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունը» թվում է «փողոցային երեկույթ»: Թերթի կարծիքով՝ Ուկրաինան ներկայումս ղեկավարում են «մուտանտները».
«Սարսափելի պահ է, որի դեմ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունը» թվում է փողոցային երեկույթ: Ընդ որում, ներկայումս, ինչպես և այն ժամանակ, խոսքը գնում է քաղաքացիական իրավունքների ու ազատության մասին, սակայն հետխորհրդային իշխանական ընտրանին այն ժամանակից ի վեր վերածվել է սարսափելի մուտանտների:
Յանուկովիչը ձևացնում է, երբ ասում է, որ պատրաստ է բանակցությունների, նրա ցինիզմի մասին են վկայում փողոցների «մաքրման» ժամանակ հնչած մահացու կրակոցները և զրոյից ցածր ջերմաստիճանի ժամանակ ջրցան մեքենաներ կիրառելու թույլտվությունը՝ «ահաբեկիչներին սառեցնելու» համար:
Այս պահին ամենասարսափելին այն է, որ թվում է, թե Կիևում ամենավատը դեռ առջևում է»: