
Սպանելով Սերգեյ Նիգոյանին՝ Յանուկովիչը դադարեց լինել նախագահ և դարձավ մարդասպան. Տիմոշենկո

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման մեջ գտնվող Յուլյա Տիմոշենկոն երեկ ուղերձ է տարածել՝ կապված ցուցարարների ու ոստիկանների վերջին բախումների հետ:
Իր ուղերձում Տիմոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաման է տվել հրաձգային զենք գործածել «եվրամայդանցիների» դեմ. «Առաջինը զոհվել է Սերգեյ Նիգոյանը, ով ի սկզբանե եղել է «Մայդանում», ապա ընկել է Ուկրաինայի ևս երկու զավակ:
Ուկրաինայի հերոսների այդ արյունը Յանուկովիչի ձեռքերին է: Նա անձամբ է կրակել նրանց վրա: Այն պահից սկսած, երբ Յանուկովիչը սպանեց Սերգեյ Նիգոյանին և մեր ևս երկու տղայի, որոնց անունները մենք դեռ չգիտենք, նա դադարեց լինել Ուկրաինայի նախագահ և դարձավ մարդասպան:
Դրանից հետո նա այլևս ոչ մի րոպե իրավունք չունի զբաղեցնելու նախագահի պաշտոնը: Եթե մենք՝ ուկրաինացիներս, ներենք նրան դա, ապա արժանի կլինենք այն ամենին, ինչ մեզ հետ կանեն հետագայում»: