
Կիևում ցուցարարների հետ վերջին բախումների հետևանքով տուժել է 254 ոստիկան. ՆԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում վերջին օրերին (հունվարի 19-ից) ցուցարարների հետ բախումներում տուժել է ավելի քան 250 իրավապահ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ տուժած 254 իրավապահից 104-ին հոսպիտալացրել են:
ՆԳՆ-ը մանրամասնել է, որ ցուցարարների հետ բախումներում ոստիկանները ստացել են գանգուղեղային վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ, անհայտ նյութերից թունավորումներ և այլ վերքեր: Ոստիկանության հետ բախումներում պաշտոնապես հաստատվել է երկու ցուցարարի զոհվելը, որոնցից մեկն Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է: