Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Սուսաննա Խ.-ն:
Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
Դա իրականացվել է Սարկոզիի աշխատակազմի կողմից հնարավոր չարաշահումների գործի հետաքննման շրջանակներում:
Հարցին, թե ինքը` որպես մարզի ղեկավար, գնացե՞լ է ցավակցելու սպանված գյուղապետի ընտանիքին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «Ցավակցելու օրն էսօր է, էսօր է հոգեհանգիստը: Կարծում եմ` կգնամ»
Փոստային առաքումների ծառայություններ իրականացնող UPS ընկերության աշխատանքները մարտի 29-ից պարալիզացված են: Պատճառն «Արմավիա» ավիաընկերությունն է, իսկ ավելի ճիշտ ՝ ավիաընկերության թռիչքների դադարեցումը:
ԱՄՆ-ն աշխարհում նավթի խոշորագույն ներկրող է հանդիսանում 1970-ական թվականներից սկսած:
Ապրիլի 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրությունները լինելու են բավական թափանցիկ ու նախորդ համապետական երկու ընտրությունների շարունակություն: Իսկ առաջին կամ երկրորդ տեղը, նրա խոսքով, պետք է որոշի ժողովուրդը:
«Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ընգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց թվում Time ամսագրի վարկածով:
Ապրիլի 3-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Իրանում ընդգծում են, որ 207 մետր երկարություն ունեցող «Խարգը» տարածաշրջանի երկրների սպառազինության մեջ եղած ռազմանավերից խոշորագույնն է:
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով:
Իրանը միջուկային տեխնոլոգիաներն օգտագործում է խաղաղ նպատակներով, ինչը հաստատված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում:
Անցյալ տարվա համեմատ՝ Հայաստանում թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով, նախանցած տարվա համեմատ՝ 100 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Նա հայտարարել է, որ հուսահատ վիճակում է, որ չի կարողանում 2010 թվականին իր կնոջ մահվանից հետո ևս մեկ անգամ գտնել իր երկրորդ կեսին:
«Այս քաղաքական դաշտը չպետք է դարձնել ջրիկ մի իրավիճակ, որտեղ չես հասկանում՝ ով ինչ է անում: Հանրապետական կուսակցության երիտասարդները անցել են բավական երկար ճանապարհ ու ամենակարևորը՝ անցել են այդ ճանապարհը ՀՀԿ-ի ներսում: Ճամբարափոխներ կամ վասալի մտածելակերպ ունեցողներ մեր հատվածի մեջ չկան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հովհաննես Սահակյանը:
Այդպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Էքմեքչյանի ընտանիքը, որը ցանկանում է, որ Լևոնին վերահուղարկավորեն Ֆրանսիայում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մի քանի հեռուստաալիքներ, կարծում եմ` պետական միջոցներով, անընդմեջ ցուցադրում ոչ թե քաղաքապետարանի կատարած աշխատանքներն, այլ քաղաքապետին ուղղված քաղաքացու կամ ինչ-որ մեկ այլ անձի գովեստները, ինձ մոտ հարց է առաջանում` բա սա քարոզարշա՞վ է արդեն»,- ասում է Տ. Ուրիխանյանը:
Նշվում է, որ Քոփթաշն ու Քըվանչը, մասնավորապես, գործածել են «պետությունը մարդասպան է» արտահայտությունը:
Գիտնականը դա բացատրում է նրանով, որ Y քրոմոսոմը, որը պատասխանատու է արական գենի համար, դառնում է ավելի թույլ, քան՝ կանացի գենը:
«Բա իհարկե, պարոն Հովհաննիսյանը ճիշտ է նկատում այս մի պահը, բայց այսպիսի պահեր շատ են եղել մեր գործունեության մեջ և դեռ էլի են լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Ուղղումների օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ երկուսը:
Այս տարվա մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ն ունի 792 ծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, բալիստիկ հրթիռներով սուզանավ և ծանր ռմբակոծիչ, իսկ Ռուսաստանի ցուցանիշը կազմել է 492 միավոր:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն նոր պայմանագիր է կնքել «քաղաքաբնակների» հետ։
Ընկերության մասնագետներն աշխատանքներ են տանում այդ վնասակար ծրագրի վերացմամբ, որը տարածվել է կայքում:
Խամենեիի այս կոչն ուղղվել է երկրի արդյունաբերողներին, ներդրողներին, ֆերմերներին ու գիտնականներին:
Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է «Սառը պատերազմի» ավարտից հետո տարածաշրջանի ամենալուրջ խնդիրներից մեկը:
Վաղուց հայտնի է, որ Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին սիրում է զինվորական ոճը։
Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով: