Բաժիններ՝

Տղամարդիկ կանհետանան 5 միլիոն տարի անց. ավստրալացի գիտնական

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ ավստրալացի գիտնականների կարծիքով՝ տղամարդիկ միանշանակ տանուլ են տալիս կանանց դեմ «սեռերի ճակատամարտը» և կվերանան 5 միլիոն տարի անց: Ավելին, վերացման այդ գործընթացն արդեն իսկ մեկնարկել է:

Այս հայտնագործության հեղինակն Ավստրալիան ներկայացնող կին գիտնական Ջեննի Գրեյվսն է: Վերջինիս խոսքերով՝ տղամարդիկ պետք է անհետանան հետագա հինգ միլիոն տարվա ընթացքում: Գիտնականը դա բացատրում է նրանով, որ Y քրոմոսոմը, որը պատասխանատու է արական գենի համար, դառնում է ավելի թույլ, քան՝ կանացի գենը, և արդեն իսկ ներկայումս նկատվում է դրա կործանումը:

Գրեյվսն իր այդ խոսքերի համար բերում է հետևյալ ապացույցը. իգական X քրոմոսոմը պարունակում է մոտ 1000 գեն, իսկ թույլ սեռն ունի այդպիսի երկու քրոմոսոմ: Գիտնականի խոսքերով՝ ժամանակին այդքան քրոմոսոմ է ունեցել արական Y քրոմոսոմը, սակայն վերջին մի քանի հարյուր միլիոն տարվա ընթացքում այն կործանվում է՝ հասնելով ներկայիս վիճակին:

Ներկայումս տղամարդիկ ունեն միայն մոտ 100 գեն: Այդպիսով, կանանց երկու ավելի մեծ X քրոմոսոմի դիմաց, ժամանակակից տղամարդիկ ունեն միայն մեկ քրոմոսոմ՝ Y, այն էլ ոչ լիարժեք: Իրավիճակն էլ ավելի է խորանում այն պատճառով, որ արական Y քրոմոսոմները չունեն զույգ (ի տարբերություն կանանց)՝ փոխարինելու համար վնասված գեները: Այդ պատճառով էլ շարունակվում է կործանումը:

Ի դեպ, Գրեյվսը չի ցնծում «սեռերի պատերազմում» կանանց հաղթանակի կապակցությամբ: Ելույթ ունենալով Ավստրալիայի Գիտությունների ակադեմիայում՝ նա հայտարարել է, որ դա վատ նորություն է բոլոր տղամարդկանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս