Թուրքիան նոր գաղափարներ է առաջ քաշում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ. Հիքմեթ Չեթին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինն այսօր ելույթ է ունեցել Բաքվում կազմակերպված «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում և նրա շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման մեջ» կոնֆերանսում:

Իր ելույթում Չեթինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զարգացման բազմաթիվ հնարավորություններ կբացի Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար:

Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է «Սառը պատերազմի» ավարտից հետո տարածաշրջանի ամենալուրջ խնդիրներից մեկը: Այդ խնդիրն ունի վաղ պատմությունը՝ դեռ Խորհդային Միության ժամանակներից ի վեր:

Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում: Թուրքիան ներկայումս նոր գաղափարներ է առաջարկում՝ ցանկանալով վերստին աշխուժացնել տվյալ գործընթացը»:

Հիշեցնենք, որ Հիքմեթ Չեթինը Թուրքիայի արտգործնախարար է հանդիսացել 1991 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1994 թվականի հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում: Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նա փոխարինել է Սաֆա Գիրային, իսկ Չեթինին այդ պաշտոնում փոխարինել է Մյումթազ Սոյսալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930