Բաժիններ՝

Իրանական նավատորմը 72-օրյա արշավից հետո վերադարձել է Խաղաղ օվկիանոսից

Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 24-րդ նավատորմիկը վերադարձել է դեպի Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներ կատարած իր արշավից, որը տևել է 72 օր:

Իրանական հրամանատարությունն ընդգծել է, որ ծովայինները հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները՝ կատարելով ազատ նավարկության պաշտպանության իրենց առաքելությունը:

24-րդ նավատորմիկն Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստը լքել է հունվարի 20-ին: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին ծովայիններին դիմավորելու արարողակարգի ժամանակ հայտարարել է.

«Այդ ամիսներին ձեր դրոշները տեսել են երկու օվկիանոսներում, դուք հատել եք հասարակածը, պարեկություն եք կատարել ռազմավարական կարևորություն ունեցող Մալակկայի նեղուցում՝ հայտնաբերելով 370 նավ:

Նավաստիները կարևոր դեր են խաղում Իրանի անկախության ու արժանապատվության պաշտպանության գործում: Վստահ եմ, որ նրանց սպասում են նոր արշավներ համաշխարհային օվկիանոս»:

24-րդ նավատորմիկի կազմի մեջ են գտնվել «Սաբալան» էսկադրոնային ականակիրն ու «Խարգ» ուղղաթիռակիրը: Այդ նավերի ընդհանուր անձնակազմը բաղկացած է 800 ծովայինից: Իրանում ընդգծում են, որ 207 մետր երկարություն ունեցող «Խարգը» տարածաշրջանի երկրների սպառազինության մեջ եղած ռազմանավերից խոշորագույնն է:

Հիշեցնենք, որ Իրանն առաջին անգամ է իր ռազմանավերն ուղարկել Խաղաղ օվկիանոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս