Բաժիններ՝

2014 թվականին Չինաստանը կարող է դառնալ նավթի խոշորագույն ներկրող

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանը կարող է վերջնականապես ամրագրել նավթի խոշորագույն ներկրողի դիրքերը՝ 2014 թվականին առաջ անցնելով 2014 թվականին: Այս մասին նշված է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) հաշվետվությունում:

Նշվում է, որ գլոբալ էներգետիկ շուկայում այդպիսի վերադասավորումը հնարավոր է դարձել ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման բումի շնորհիվ: OPEC-ի կանխատեսմամբ՝ այս տարի Չինաստան ներկրվող նավթի ծավալը կարող է գերազանցել օրական 6 միլիոն բարելը:

Միևնույն ժամանակ EIA-ն (Էներգետիկ ոլորտում տեղեկատվության վարչություն) կանխատեսում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ի կողմից նավթի մաքուր ներկրումը կարող է պակաս լինել օրական 6 միլիոն բարելից: Նախորդ տարվա դեկտեմբերին Չինաստանին արդեն իսկ հաջողվել է նավթի ներկրման ցուցանիշով գերազանցել ԱՄՆ-ին:

Այդ ժամանակ ԱՄՆ-ում նավթի մաքուր ներկրման ծավալը կրճատվել էր մինչև օրական 5.98 միլիոն բարելի, ինչը հանդիսանում է 1992 թվականի փետրվարից հետո ամենացածր ցուցանիշը: Միևնույն ամսին Չինաստանում նավթի ներկրման ծավալն աճել էր օրական մինչև 6.12 միլիոն բարելի:

ԱՄՆ-ն աշխարհում նավթի խոշորագույն ներկրող է հանդիսանում 1970-ական թվականներից սկսած: Դա մեծապես կանխորոշել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը նավթի պաշարներով հարուստ երկրների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս