ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` Արարատյան դաշտավայրում օրեր առաջ գրանցված ցածր ջերմաստիճանը պտղին վնաս տված չի լինի:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 5-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 418.75 418.48 դրամ: Երեկվա համեմատ դոլարն աննշան թանկացել է՝ 0.07%-ով կամ 0.27 դրամով:
«Այսպես նրանք գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջրաղացին ջուր լցրեցին, և անիվն էլ արագ պտտեցին: Չմիավորվելու, համատեղ հանդես չգալու գինը սա է», -ասել է սոցիոլոգը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին:
Իրանը Ղազախստանում այսօր մեկնարկած բանակցությունների ժամանակ «Վեցյակին» է ներկայացրել իր միջուկային ծրագրի կարգավորման մասին առաջարկներ:
ԵԱՀԿ առաքելությունն ուրբաթ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000-ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:
Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան ակնհայտ միջամտություն են ցուցաբերում Սիրիայի գործերին, որով և վերածվել են Արևմուտքի տարածաշրջանային տիկնիկների:
Մեկնարկում է ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի և վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագիրը։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով:
Ընդդիմադիր քաղաքական ուժերը կամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առաջիկայում տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ մի մոտեցում ունեն, իսկ իշխանական քաղաքական ուժերը՝ բոլորովին այլ մոտեցում, և դրանք էապես տարբերվում են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը։
Նրանք սիրիացի ապստամբներին սովորեցնում են փորել ստորգետնյա թունելներ, ինչը նրանց պետք կգա Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնի համար մղվող ճակատամարտում:
«Բոլորս այդ օրն ականատես եղանք գործող համակարգի հերթական զոհին, այս դեպքում` մեր մարտական ընկերոջ` Հրաչ Մուրադյանի»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց հայտնի ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը
Մարինե Հովհաննիսյանն ու Մարինե Յակմուրյանը, ովքեր Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, սակայն տուն տանելուց հետո պարզել էին, որ ձվի տուփի մեջ Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են:
Ապրիլի 5-ին. ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում` ավտոլվացման կայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այն պատրաստելու են փորձագետները, իսկ դրա հաջողությանը նպաստելու են լոբբիստական կազմակերպությունները:
Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։
Շուտով դատարանի առաջ կկանգնեն Գրիգոր Աբովյանն ու Հակոբ Կանոյանը Երևանի «Ձեթ-օճառ» գործարանի լաբորատորիայից իրացնելու նպատակով 0.135լ ծավալով և 1828.58 գրամ կշռով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ գործով: Այն կքննվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Բիբլիական լեգենդար տապանի որոնման արշավը տևելու է 30 օր:
ՀՀ տարածքում ապրիլի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին` առավելապես օրվա երկրորդկեսին, շրջանների զգալիմասում սպասվում է կարճատևանձրև և ամպրոպ:
«Մեր երկրի ներսում հերթական անգամ ստեղծվել է սարդարապատային իրավիճակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հայտնի ազատամարտիկ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Քաղաքականությամբ զբաղվող կանանց ամենամեծ քննադատը կանայք են և կանանց ամենաքիչն ընտրում են կանայք: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր Մեդիակենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:
Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը թշնամի չէ մեզ:
Օջալանն ընդգծել է, որ առանց հայերի ու ասորիների, Թուրքիան չի կարող ներկայանալ որպես ժողովրդավարական միություն:
Իր դատական հայցում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը «Արմավիայից» պահանջելու է մոտ 1.385.000 դոլար:
Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ստաբիլ ծանր է: Նա արդեն գիտակցության է եկել, բայց դեռևս շնչում է շնչառական սարքի օգնությամբ:
Եթե մենք անգամ մի փոքր կասկածեինք, որ Գաբալայի ՌՏԿ-ի փակումը կհանգեցնի Ռուսաստանի անվտանգության թուլացմանը, ապա, բնականաբար, մենք այդ ՌՏԿ-ի վարձակալության շարունակման շուրջ կպայմանավորվեինք Բաքվի մեր ընկերների հետ:
Տեղեկություններ են տարածվում, թե մենք սպառնալիք ենք ներկայացնում, սակայն դա այդպես չէ:
Top of the Week-ը ներկայացնում է շաբաթվա լավագույն գոլերի հնգյակի իր տարբերակը։
Ես զգուշացրել եմ, որ չկրկնվեն 2005 թվականի իրադարձությունները: