Բաժիններ՝

Վնասել են «Ասպարեզի» հերթական ավտոմեքենան (լուսանկարներ)

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 1:30-5:45-ի միջակայքում անհայտ անձինք կոտրել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի անձնական օգտագործման ավտոմեքենայի ապակին և դուռը, փորձել են կողոպտել մեքենայի սարքավորումներից մի քանիսը, կոտրել են մի քանի սարք և գողացել են թվային հիշողության 2 հասարակ սարքեր, ոչ այնքան կարևոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներով: Պատճառել են նյութական շոշափելի վնաս, ոստիկանությունը քրեական գործ է հարուցում:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը չի բացառում, որ տեղի ունեցածը սովորական կողոպուտի փորձ է, սակայն հիշեցնում է, որ վերջին ութ տարում սա ակումբի և աշխատակիցների գույքի նկատմամբ կատարված ութերորդ հարձակումն է, որոնցից մեկի ժամանակ` 2008 թվի մարտի 21-ի գիշերը հրկիզվեց Լ.Բարսեղյանի վարած մեքենան, իսկ ավելի վաղ` հունվարի 18-ի գիշերը փորձեցին հրկիզել ակումբի շենքը, բայց կարողացան այրել միայն պատուհանը: Բոլոր այդ միջադեպերով հարուցված քրեական գործերը մնում են չբացահայտված:

asparez3 asparez1 asparez2

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս