Բաժիններ՝

69-ամյա հնդիկ միլիոնատերը 22.700 դոլարով հայտարարություն է տվել՝ իր երկրորդ կեսին փնտրելու մասին

Life News-ի փոխանցմամբ՝ 69-ամյա հնդիկ միլիոնատեր Դինշահ Վիմադալալը, ով իր հարստությունը դիզել է ԱՄՆ-ում, իր համար կին է փնտրում հայրենիքում: Այդ նպատակով նա գնել է հնդկական առաջատար թերթի աչքի ընկնող հատվածը և 22.700 դոլար է վճարել այնտեղ համապատասխան հայտարարությունը տեղադրելու համար:

Նշվում է, որ 69-ամյա մագնատը հարստացել է զբոսաշրջային բիզնեսի միջոցով: Նա հայտարարել է, որ հուսահատ վիճակում է, որ չի կարողանում 2010 թվականին իր կնոջ մահվանից հետո ևս մեկ անգամ գտնել իր երկրորդ կեսին: Նա մեծապես ցանկանում է մեկ ուրիշի հետ կիսել իր շքեղ կենսակերպը:

Վիմադալալը պատրաստ է բարեկեցիկ աշխարհ նվիրել իր երկրորդ կեսին և Մեքսիկայում գտնվող իր վիլա տանել երիտասարդ, բարեկազմ, երեխաներ չունեցող այդ կնոջը: Վերջինս պետք է լավ տիրապետի անգլերերնին, ունենա դպրոցական բազային կրթություն, նրա տարիքը չպետք է գերազանցի 40-ը: Ամուսնալուծված լինելը չի համարվում սարսափելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս