Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերին սպառնում է նոր, վտանգավոր վիրուս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում ամենահանրաճանաչ Facebook սոցցանցը վարակվել է վիրուսով: Ընկերության մասնագետներն աշխատանքներ են տանում այդ վնասակար ծրագրի վերացմամբ, որը տարածվել է կայքում:

Այդ վիրուսը հանգեցնում է նրան, որ իբրև թե օգտատերերի անունից հրապարակումներ են արվում: Ընդ որում, դրանց հասցեատերեր են դառնում օգտատիրոջ բոլոր ընկերները, ինչը նպաստում է վիրուսի տարածմանը:

Եթե սոցցանցի օգտատերերը բացում են առաջարկվող հղումը, ապա վարակվում են նաև նրանց համակարգիչները: Վնասակար ծրագրի մշակողները դրա միջոցով ձեռք են գցում մարդկանց անձնական տվյալները:

Մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել նմանատիպ հաղորդագրությունները՝ առանց բացելու դրանք, ինչից հետո համակարգչում ստուգել վիրուսների առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս