Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը տվյալներ է ներկայացրել ամերիկյան ու ռուսական միջուկային զինանոցի մասին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ը ծավալած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, բալիստիկ հրթիռներով սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա ընդհանուր առմամբ ունի 1654 միջուկային մարտագլխիկ: Ռուսաստանի ցուցանիշը կազմում է 1480 միջուկային մարտագլխիկ՝ տվյալ կրիչների վրա:

Այս տեղեկատվությունը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հարձակողական ռազմավարական սպառազինության մասին տվյալների փոխանակումից հետո հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այս տարվա մարտի 1-ի դրությամբ ԱՄՆ-ն ունի 792 ծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, բալիստիկ հրթիռներով սուզանավ և ծանր ռմբակոծիչ, իսկ Ռուսաստանի ցուցանիշը կազմել է 492 միավոր:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ունի 1028 ծավալված և չծավալված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, բալիստիկ հրթիռներով սուզանավ և ծանր ռմբակոծիչ, իսկ Ռուսաստանը՝ 900 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս