Բաժիններ՝

Փարիզում խուզարկվել է Սարկոզիի նախկին խորհրդականի գրասենյակը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական ոստիկանությունն այսօր խուզարկել է երկրի նախկին (2007-2012) նախագահ Նիկոլա Սարկոզիի նախկին խորհրդական Պատրիկ Բյուիսոնի գրասենյակում: Դա իրականացվել է Սարկոզիի աշխատակազմի կողմից հնարավոր չարաշահումների գործի հետաքննման շրջանակներում:

Այս մասին գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը: Բյուիսոնն անձամբ հրաժարվել է մեկնաբանել խուզարկման մասին տեղեկատվությունը. «Ես չեմ անում որևէ հայտարարություն»:

Հիշեցնենք, որ Սարկոզիի դեմ մեղադրանք է ներկայացվել այս տարվա մարտի 21-ին, նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով գումարներ ստանալու մեջ: Ի դեպ, տվյալ գործը քննող դատավոր Ժան Միշել Ժանտիլը սպառնալիքներով լի նամակ է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս