Դեպոյի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
Ապրիլի 4-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի` լոկոմոտիվային դեպոյի մոտակայքում, հայտնաբերվել է զինամթերք:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարար ջոկատը:
Դեպքի մասին տեղեկացվել են 1-02 ծառայության աշխատակիցները: Դեքպի վայրում են գտնվել ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը և ՓՋ հրամանատար փ/ծ փ/գ-տ Գալստյանը:
Չգործող ջրամբարում` աղբակույտի մեջ, հայտնաբերվել է F1 տիպի բեկորային նռնակ, որը Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք: