Ստամբուլում հետաքննություն է սկսվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագրի նկատմամբ
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և գրող Ումիթ Քըվանչի նկատմամբ:
Հետաքննության սկսման պատճառ է հանդիսացել այն, որ Քոփթաշն ու Քըվանչը 2012 թվականի հունվարի 17-ին մասնակցել են «Հաբեր Թյուրք» հեռուստաալիքի «Խոսքը քոնն է» հաղորդմանը և գնահատականներ են տվել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը:
Նշվում է, որ Քոփթաշն ու Քըվանչը, մասնավորապես, գործածել են «պետությունը մարդասպան է» արտահայտությունը: Դրա համար նրանք առաջիկա օրերին կկանչվեն հարցաքննության:



