Բաժիններ՝

Բալոտելին` աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց թվում. Time

«Միլանի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին ընգրկվել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց թվում Time ամսագրի վարկածով: Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Այդ կապակցությամբ 22-ամյա ֆուտբոլիստը կայցելի տոնական միջոցառմանը, որը տեղի կունենա Նյու-Յորքում ապրիլի 23-ին: Հարձակվողի հետ միասին ԱՄՆ կմեկնեն նաև նրա գործակալ Մինո Ռայոլան և «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բալոտելին «Մանչեսթեր Սիթիի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն, իսկ Իտալիայի հավաքականի հետ հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս