Էդուարդ Շարմազանովը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ պատգամավորների և գողականների համեմատությունը:
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ (շուրջ 400 հազար դոլար)։
«Մենք դեմ ենք արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էյֆիաջյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 2-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414.52 դրամ։ Ամերիկյան արժույթը ապրիլի 30-ի համեմատ դոլարը թանկացել է 0.65%-ով, կամ 2.68 դրամով:
Ամերիկյան դատարանը պոկերի բրիտանացի չեմպիոն Մարկուս Բեբբ-Ջոնսին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ 1997 թվականին իր կնոջ սպանության համար։ Այս մասին գրում է Press Association-ը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը ներկայացրել է նաև վերջին շրջանում Շիրակի մարզում հայտնաբերված կոռուպցիայի դեպքեր:
ՀՀ ՏԿ միգրացիոն պետական ծառայությունը, երկար դադարից հետո, այսօր վերջապես հրապարակեց միգրացիայի ցուցանիշները։
Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Անհայտ է, թե ինչ պետք է անեն ԲՀԿ-ականները, եթե, այնուամենայնիվ, ընտակեղծիքներ տեղի ունենան, և հենց ընտրակեղծիքը որոշի ընտրության արդյունքը: Այս հարցը ԲՀԿ-ականներին անիմաստ է տալ, քանի որ դրա պատասխանն առավել քան ակնհայտ է:
2011 թվականի հոկտեմբերին անցկածված մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությում մշտապես բնակվող եզդիների թիվը կազմում է 35 272 մարդ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ժամը 11:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 36-ամյա Սամվել Ղավալյանը, վարելով «Opel Vectra» մանիշի 34 UP 932 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքի Արցախի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձախակողմյան ձորակը:
Էլեկտրոնիկայի՝ թայվանական արտադրող HTC ընկերությունը հաղորդել է շահույթի կտրուկ նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության շահույթը կրճատվել է 98%-ով՝ 152 միլիոնից հասնելով 2.85 միլիոն դոլարի։ Դա ամենավատ ցուցանիշն է 2004 թվականից ի վեր։
Ավանի բակերում շրջելուց հետո «Բարև, Երևանի» ներկայացուցիչները Գայի արձանի հարակից այգում հանդիպեցին Նոր Նորքի բնակիչների հետ: Իսկ օրվա վերջում «Բարև, Երևանը» եղավ նաև Արաբկիր վարչական շրջանում:
Գործադիրն այսօր փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։
Տանտիրոջ վստահությունը շուռ է եկել նրա դեմ, հափշտակվել են Քասախ գյուղի բնակիչ Գագիկ Ամիրջանյանի սենյակում պահվող մոտ 3 մլն դրամի հագուստներն ու կենցաղային իրերը:
Այսօր «Բարև, Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում, ի թիվս Երևանի մի քանի վարչական շրջանների, եղավ Ավանում:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ, եռաչափ տպիչ (3D printer), խառատային հաստոց (CNC) և այլն: Կցուցադրվի նաև պատրաստի ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:
Դա պատասխանատու աշխատանք է, օր ու գիշեր պետք է աշխատեն: Պետք է իրենց սովորական քաղաքացու տեղը դնեն, որ հասկանան՝ ինչ է հարկավոր: Այո, մենք պատրաստակամ ենք, ունենք հզոր քաղաքական թիմ, կարող ենք իրականացնել այս ամենը, բայց մենք միայնակ չենք կարող անել դա՝ միասին պետք է լինենք:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը քարոզարշավ անցկացրեց Երևանի միանգամից մի քանի վարչական շրջաններում:
Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար:
Հիմա մենք անցյալ չենք նայում, բայց նրանք, ովքեր այսօր մեզ միասնության կոչ են անում, մենք ողջունում ենք նրանց: Այո´, միանում ենք միասնության կոչերին, որովհետև ժողովուրդը վաղուց է մեզնից պահանջում վերկուսակցական միացում:
ԱՄՆ-ում հայրենասիրության ձևակերպումը հետևյալն է՝ ապրել այնպես, որ ցանկացած պահին պատրաստ ես պայքարել կառավարության դեմ, եթե այն ոտնահարում է քաղաքացու շահերը: Մենք համաձայն չենք նրան, ինչ կա: ԲՀԿ-ն քաղաքական թիմ է, ու մենք ձեզ կոչ ենք անում՝ փոխել այս վիճակը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ։
Քննիչի որոշմամբ՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել նաև մահացածի եղբայրը՝ Վիրաբ Մկրտչյանը:
ԲՀԿ-ն այսօր իրականացրեց երկու գործառույթ՝ լցրեց Ազատության հրապարակը՝ ցույց տալով, որ ամենաշատ մարդ հավաքող ուժն է, երկրորդը՝ ցույց տվեց, որ կարելի է լցնել հրապարակը և իշխանությունների համար լինել ավելի անվտանգ, քան անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Պերկուպեկյանի գլխավորած կուսակցությունը հայտարարել էր, որ սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և ընտրություններից հետո առաջիններից է շնորհավորել նրան վերընտրության առիթով, մինչդեռ Լյուդմիլա Սարգսյանը ընդդիմադիր ՀԱԿ դաշինքի անդամ է, ՀԱԿ խմբակցության պատգամավոր: Այնպես որ, դատարանից այլ վճիռ սպասելը նույնիսկ անտրամաբանական կլիներ:
Եթե նկատել եք, Երևանի ավագանու այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածուները Վոլոչկովայի թեման ավելի կարևորեցին, քան ծրագրային որևէ խնդիր, քան երևանցուն իրապես հուզող որևէ հարց:
Դուք ոչ թե աղբահանող, ասֆալտ փռող եք ընտրում, այլ Երևանի վարչապետ, որը կարող է ուրույն քաղաքականություն վարել, հակակշիռ լինել կառավարության վարած ձախող քաղաքականությանը:
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն: