Ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե որ համարի և ում պատկանող փոխադրամիջոցն վարձակալվել:
«Եթե բացառենք կամ հանենք այն դեպքերը, երբ որոշ մարդիկ փորձում են մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ, ինչը հարիր չէ ընտրարշավին, ՀՀԿ քարոզարշավը մենք դրական ենք համարում»,- այսօր ԱԺ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնից ազատել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, այսօր Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է:
Յուրաքանչյուր պաշտոնյայի հայտարարագրված ունեցվածքը հետաքրքրում է ոչ միայն իրենց, այլև քաղաքացիներին, սակայն որևէ կոալիցիա պատասխանատվություն չի կրում որևէ մեկի ունեցվածքի համար:
Բացի այդ, եղբայրները սկզբնական շրջանում մտադրվել են դառնալ մահապարտներ, սակայն ավելի ուշ նրանք որոշում են բավարարվել պայթուցիկ սարք տեղադրելով:
Ընտրողների վերջնական թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են: ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:
Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրողների եւ youtube.com -ում բեռնողների մասին տեղեկատվություն ստանալու համար ՀՔԾ-ն դիմել է «Google Inc.» «YouTube.LLC» կազմակերպություններին։
Պետք է հստակեցնել, թե ինչպես է փոխանցվել Ցարնաև եղբայրների և մասնավորապես Թամերլանի մասին տեղեկատվությունը:
Նախագահական ընտրությունների հետընտարական տապալումից հետո, հաշվի առնելով քաղաքական այն ապատիան, որը ձևավորվեց ապրիլի 9-ից հետո, մենք կարողացանք լուրջ բեկում մտցնել քաղաքական դաշտում:
Ռադիկ Մ.-ին, Գևորգ Զ.-ին, Ալբերտ Մ.-ին, Սարգիս Խ.-ին, Դերենիկ Ռ.-ին, Արսեն Շ.-ին և Մովսես Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի զինծառայողներ, 2012 թվականի փետրվարի 16-ին և 17-ին զորամասի տարածքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները`վիճաբանել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:
Ոչ միայն այդ մարդը, այլև ամբողջ ՀՀԿ-ն, որը պաշտպանեց Տարոն Մարգարյանին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հայտարարում են՝ թալանել ենք ու կթալանենք:
Կապրիլեսի խոսքերով՝ ընտրացուցակներում գտնվել է մոտ 200.000 մահացած քաղաքացու անուն:
Այսօր ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբային վարկանշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանը 1750 միավորով շարունակում է 53 երկրների թվում ընթանալ 50-րդ հորիզոնականում։
Մայիսի 3-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է տուն:
Ձեռնաշղթա են հագցրել և մահակով հարվածել կողերին, ոտքերին, գլխին, գրքով խփել են մեջքին, մահակով՝ ոտքերի տակ, հարվածել են մահակով, մանրահատակով, գլուխը խփել են «պառավոյին», աթոռից կապել են, ցանկացել են մուրճով խփել ծնկներին:
Ընդդիմության կամ ոչ իշխանական ուժի ներկայացուցիչն ասում է՝գնում ենք իշխանափոխության, մենաշնորհը կասեցնելու, բայց մտքում ունի հետևյալը, որ եթե իշխանափոխության հետևանքով իմ մարդը կամ իմ ներկայացուցիչը չի դառնալու նախագահ, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի գործող նախագահը վերարտադրվի:
Ֆյուլեն հավաստիացրել է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները մշտապես գտնվում են ԵՄ-ի ուշադրության կենտրոնում:
Այս երեսպաշտությունից ընդդիմադիր դաշտը ճողվածք է ստացել: Խոսել, գեղեցիկ խոսքեր ասել միասին գործելու մասին, ձեռքը դնել սեղանի վրա, բայց սեղանի տակից ոտքով խփում ես նրան, ում բարևում ես՝ անընդունելի է:
Ադրբեջանի կառավարությանը կոչ եմ անում կատարել զրպարտանքի ապաքրեականացման մասին տված խոստոմները:
Ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ են գիտակցում, որ իրենց կուսակցական շահից ևս բխում է, որ հետընտրական դաշինք ձևավորվի: Ոչ իշխանական ուժերից շատերը, նրա համոզմամբ, «կցկտուր» հայտարարում են հետընտրական դաշինքի մասին, բայց գործնական քայլեր չեն կատարում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Մալենա Մարդը ներկայումս զբաղեցնում է Շվեդիայի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով դեպարտամենտի տնօրենի պաշտոնը:
Կարծես թե, հիշելով Իրանի մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը որոշել էր այդ այցի նկատմամբ չկիրառել «պաշտոնական» բառը:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից (3։0) հետո, երբ Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները «Կամպ Նոու» մարզադաշտում տոնում էին իրենց հաջողությունը, գերմանական ակումբի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ։
«Ականատեսները պատմել են, որ աղավնի վաճառողը ոստիկաններին փորձել է բացատրել, որ ձեռքի դանակը վաճառվող աղավնիների համար է: Մարդիկ գնում են՝ զոհաբերելու համար, հետո մոտենում են, խնդրում ոտքերը կտրել և այլն»:
«Լրագրողն իր գործում պիտի ազատ լինի խմբագրից ու նրա անհարկի միջամտությունից: Խմբագիրը պետք է ազատ լինի լրատվամիջոցի սեփականատիրոջ գրաքննությունից: Իսկ լրատվամիջոցի սեփականատերը պետք է ազատ լինի գովազդային շուկայի ճնշումից»:
Turkish Airlines-ի ղեկավարությունը փորձել է փոխել իր ստյուարդուհիների արտաքին տեսքը:
Հայտնաբերվելուց անմիջապես հետո Ա. Կաբալյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
«ԲՀԿ շտաբում երեկ լռություն էր. խումբ-խումբ մտնում, սպիտակ «մայկաների» տրցակները վերցնում-գնում էին: Առաջին հարկից վերև չթողեցին բարձրանանք: Երկրորդ հարկից լսվում էր «Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի երաժշտությունը` «Պամագի մնե»»:
Դրանում ընդգրկվել է 39 մարդ՝ պետության ղեկավարներ, քաղաքական գործիչներ, կրոնական ու ռազմական գործիչներ: