Գագիկ Ծառուկյան. ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումին նույն օրը կպատասխանի, որ քաղաքացին իրեն գնահատված ու պաշտպանված զգա ու եթե քաղաքապետը կամ թաղապետը քաղաքացուն վերևից նայեն՝ հղփանան, գոռոզանան, անմիջապես կհեռացվեն աշխատանքից»:
Նա հավաստիացրեց, որ Երևանում չկա չլուծվող խնդիր՝ պարզապես հարկավոր է ճիշտ ծրագիր, ճիշտ սրտացավ մարդիկ, ովքեր պետք է իմանան՝ ինչի համար են գնում այդ գործին, իմանան, որ քաղաքական իշխանությունը «ոչ թե իրենց հոր սեփականությունն է», այլ ժողովրդի ձայնով ձեռքբերված պաշտոն: «Դա պատասխանատու աշխատանք է, օր ու գիշեր պետք է աշխատեն: Պետք է իրենց սովորական քաղաքացու տեղը դնեն, որ հասկանան՝ ինչ է հարկավոր: Այո, մենք պատրաստակամ ենք, ունենք հզոր քաղաքական թիմ, կարող ենք իրականացնել այս ամենը, բայց մենք միայնակ չենք կարող անել դա՝ միասին պետք է լինենք: Դրա համար կոչ եմ անում, որպեսզի հայաստանցին, հայերը չբացակայեն երկրից, մոռանան արտագաղթի ճանապարհը, կամք ունենան, ձգտոււմ, թուլամորթ լինել չի կարելի: Պետք է կողք կողքի լինենք»,- նշեց նա:
Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում: