
Ուսանողը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի Լեփսուսի փողոցի բնակիչ 25-ամյա Դավիթ Ղուլյանը, վարելով «Infiniti» մակնիշի 75 MD 555 համարանիշի ավտոմեքենան, Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 5-ամյա Իլյա Րլեաբուխային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց:
Դ. Ղուլյանը սովորում է Ճարտարապետաշինարարական պետական համալսարանի դիզայնի ֆակուլտետում:
Բժիշկների հավաստմամբ՝ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: