
Ռոբոտները «կգրավեն» Պոլիտեխնիկի բակը

Մայիսի 3-ին Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day) միջոցառումը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ, եռաչափ տպիչ (3D printer), խառատային հաստոց (CNC) և այլն: Կցուցադրվի նաև պատրաստի ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:
Նշենք, նաև, որ Հայաստանյան 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտաշինության խմբակներ, իսկ Պոլիտեխնիկում կգործի ԱրմՌոբոտիքս լաբորատորիա:
Տեղեկացնենք, որ 2008-ից սկսած՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ԱրմՌոբոտիքսը, որի նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ռոբոտաշինությունը: