«Բարև, Երևանի» քարոզարշավը` Նոր Նորքից մինչև Տարոն Մարգարյանի շտաբ և Գայի արձան (ֆոտոշարք)
«Բարև, Երևան» դաշինքը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում իր հերթական քարոզարշավային օրն անցկացրեց Երևանում` այցելելով մի քանի վարչական շրջաններ: Սկզբում «Բարև, Երևանի» ակտիվիստները եղան Նոր Նորքում, որտեղ էլ տեղի ունեցավ միջադեպը` տեղի թաղային հեղինակությունների հետ: Բարևականների հաջորդ հանգրվանը Ավան վարչական շրջանն էր, որտեղ «Բարև, Երևանին» միացավ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավանի բակերում շրջելուց հետո «Բարև, Երևանի» ներկայացուցիչները Գայի արձանի հարակից այգում հանդիպեցին Նոր Նորքի բնակիչների հետ: Իսկ օրվա վերջում «Բարև, Երևանը» եղավ նաև Արաբկիր վարչական շրջանում:
«Բարև, Երևանի» քարոզարշավը` 168.am-ի ֆոտոշարքում: