Վահան Բաբայան. Պետք է միասնաբար կանգնել «ձայն գողացողների դեմ, բռնեն ձայն գողացողի ձեռքն» ու ԲՀԿ-ն տանել դեպի հաղթանակ
«Մենք դեմ ենք արտագաղթին, գործազրկությանը, աղքատությանը»,- Ազատության հրապարակում տեղի ունեցած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էյֆիաջյանը: Նա նշեց, որ իրենք ուզում են, որ մայրաքաղքը հաղորդակից լինի ժամանակակից քաղաքներին՝ հարմարավետ քաղաքացու ու հյուրերի համար: Նրա խոսքով՝ իրենք պետք է վճռական լինեն տեղամասերում՝ պահելու քվեներն ու շեշտեց, որ միասնական ի զորու կլինեն զերծարարարությունների դեմն առնել:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ Ազատության հրապարակում հավաքված բազմաթիվ երիտասարդներն իրենց ապագան տեսնում են հզոր բարգավաճող ու ապահով: Նրա հավաստմամբ, երիտասարդները լքում են երկիրը, իրենց կյանքը տեսնում են այլ երկրներում, բայց, լինելով երիտասարդ, հավաստիացրեց, որ ինքն էլ պայքարում է, որ բոլորը մնան Երևանում:
Վահան Բաբայանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների օրը պետք է լինել միասնական, միասնաբար կանգնել «ձայն գողացողների դեմ, բռնեն ձայն գողացողի ձեռքն» ու ԲՀԿ-ն տանել դեպի հաղթանակ. «Ինչպես ասաց պարոն Ծառուկյանը, երիտասարդների հետ վերջին հանդիպման ժամանակ, մեր կարևոր խնդիրն է, որ երիտասարդները մնան Երևանում ու իրենց ընտանքի ապագան տեսնեն միմիայն Հայաստանում»:
Տիգրան Ուրիխանյանն էլ՝ դիմելով հավաքվածներին հայտարարեց. «Մայիսի հինգին «Երևանի քաղաքապետը լինելու եք դուք»: Ուրիխանյանը խոստացավ նաև, որ ԲՀԿ յուրաքանչյուր անդամ աշխատելու է ժողովրդի «պատվերի շրջանակներում»: