Րաֆֆի Հովհաննիսյան. «Ո՞ւր էին փետրվարի 18-ից առաջ նրանք, ովքեր հիմա միասնության կոչեր են անում»

«Մայիսի 2-ն է, երեք օր անց Երևանն ընտրում է նոր քաղաքապետ և ավագանի, և նույնը չի լինելու, Երևանում մայիսի 5-ից հետո լինելու է նոր վիճակ»,- այսօր Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Բարև, Երևան» դաշինքի քարոզարշավին հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով բնակիչների առջև:

Շարունակելով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց փետրվարի 18-ին տեղի ուենցած նախագահական ընտրությունները` ակնարկելով այդ ընտրությունների ժամանակ մյուս ընդդիմադիր ուժերի կեցվածքին:

«Հիմա մենք անցյալ չենք նայում, բայց նրանք, ովքեր այսօր մեզ միասնության կոչ են անում, մենք ողջունում ենք նրանց: Այո´, միանում ենք միասնության կոչերին, որովհետև ժողովուրդը վաղուց է մեզնից պահանջում վերկուսակցական միացում,- ասաց նա,- Բայց ո՞ւր էինք փետրվարի 18-ից առաջ մենք բոլորս միասին, նրանք, ովքեր հիմա միասնության կոչեր են անում: Ես նայում եմ դեպի ապագա, ընդունում եմ այդ միասնության կոչը և դրա բերմամբ և պահանջով հերթական անգամ հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետական ընտրությունների միակ վերկուսակցական դաշինքը, միակ ցուցակը, որը մերժում է կուսակցականությունը, անհատի պաշտամունքը, դա համար 3` «Բարև, Երևան» դաշինքն է»:

Jarangutyun (2)

Կարդացեք նաև

Ավելացնենք, որ Նոր Նորք համայնքի բնակիչներին հանդիպելուց հետո` «Բարև, Երևանը»` Րաֆֆի Հովհաննիսյանի և քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, շարժվեց դեպի Արաբկիր վարչական շրջան:

Տեսանյութեր

Լրահոս