Բաժիններ՝

HTC-ի գործերը լավ չեն. շահույթը նվազել է 50 անգամ

Էլեկտրոնիկայի՝ թայվանական արտադրող HTC ընկերությունը հաղորդել է շահույթի կտրուկ նվազման մասին։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում ընկերության շահույթը կրճատվել է 98%-ով՝ 152 միլիոնից հասնելով 2.85 միլիոն դոլարի։ Դա ամենավատ ցուցանիշն է 2004 թվականից ի վեր։

Ինչ վերաբերում է հասույթին, ապա HTC-ին հաջողվել է ստանալ ընդամենը 42.79 միլիարդ նոր թայվանական դոլար։ Դա տեղի ունեցավ հիմնականում այն պատճառով, որ ընկերությունը HTC One-ի թողարկումը ստիպված եղավ տեխնիկական պատճառներով հետաձգել մինչև ապրիլ։

Չնայած սրան՝ ընկերությունը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի երկրորդ եռամսյակում կտրուկ մեծացնել հասույթը։ Այն պետք է եռամսյակային կտրվածքով աճի 63%-ով, ինչը համընկնում էվերլուծաբանների կանխատեսումների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս