Դհոլչին` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Փողին մուննաթ» (տեսանյութ)
Այսօր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև, Երևան» դաշինքը քարոզարշավ անցկացրեց Երևանի միանգամից մի քանի վարչական շրջաններում: Նախ՝ «Բարև, Երևանի» բուկլետներ էին բաժանում Նոր Նորքում, այնուհետև` Ավանում, որտեղ նրանց միացավ նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Բարևի» շարժման առաջնորդն իր ոճով` «Բարև, Երևանի» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև Ստեփան Սաֆարյանի, Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի և այլոց հետ սկսեց արդեն ավանդական դարձած քայլարշավը` Ավանի թաղամասերում:
Իհարկե, ինչպես հաճախ է պատահում, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բարևարշավի ընթացքում այս անգամ էլ զերծ չմնաց իմպրովիզներ անելուց. անցնելով Ավանի մշակույթի տան կողքով և լսելով երաժշտական ձայներ` Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես չկարողացավ անցնել դրա կողքով և անմիջապես ուղղվեց դեպի մշակույթի տունը: Րաֆֆին հատկապես հետաքրքրել էին շենքից եկող դհոլի ձայները, որոնց հետքերով նա սենյակներից մեկում գտավ փոքրիկ դհոլահարներին: Բարևելով և զրուցելով նրանց հետ` Րաֆֆի Հովհաննիսյանը վերջում խնդրեց «մի հատ դհոլ խփել` Երևանի համար», ինչին ի պատասխան՝ պատանիներից մեկն անմիջապես սրամտեց. «Փողին մուննաթ»:
Իհարկե, փոքրիկ դհոլչիները սիրով կատարեցին Րաֆֆի Հովհաննիսյանի խնդրանքը:
Մանրամասները`168.am-ի տեսանյութում: