Բաժիններ՝

«Օպտիմալացում» էկոնոմիկայի նախարարությունում

Գործադիրն այսօր փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու վարչությունները միաձուլման ձևով վերակազմակերպելով և ստեղծելով գործարար միջավայրի բարելավման ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչություն, իսկ որակի ենթակառուցվածքների վարչությունը վերանվանել որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության։

Մեկ այլ որոշման փոփոխությունը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ նախարարությունների կազմում գործող` ծրագրերի իրականացման գրասենյակներում թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների փաստաթղթային փուլում գնահատման ընդհանուր միավորների հանրագումարի հաշվարկը, պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների գնահատման անցկացումը, մրցույթի հարցազրույցի փուլ չանցնելու վերաբերյալ էլեկտրոնային փոստի միջոցով ստացման վերջնաժամկետները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031