Բաժիններ՝

400 հազար դոլար՝ Շվեդիայում ՀՀ դեսպանություն ստեղծելու համար

Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ (շուրջ 400 հազար դոլար)։ Նման որոշում է ընդունել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031