Ոստիկանության աշխատակիցը Ճամբարակ քաղաքում ավտովթարի է ենթարկվել. նա տեղում մահացել է
Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 11:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 36-ամյա Սամվել Ղավալյանը, վարելով «Opel Vectra» մանիշի 34 UP 932 համարանիշի ավտոմեքենան, Ճամբարակ քաղաքի Արցախի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձախակողմյան ձորակը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Ղավալյանը մահացել է, իսկ ուղևոր Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 16-ամյա Նարեկ Ղավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակ քաղաքի կենտրոնական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբ՝ Ճամբարակի ոստիկանապետ Յուրի Գևորգյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության ճամբարակի բաժնի քննչական խմբի ավագ քննիչ Բ. Հարությունյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ս. Ղավալյանը աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես ոստիկան: