Բաժիններ՝

Հափշտակված կենցաղային իրերն ու հագուստները` «Մալաթիայի» տոնավաճառում

Տանտիրոջ վստահությունը շուռ է եկել նրա դեմ, հափշտակվել են Քասախ գյուղի բնակիչ Գագիկ Ամիրջանյանի սենյակում պահվող մոտ 3 մլն դրամի հագուստներն ու կենցաղային իրերը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Արարատ Թորոսյանն իր ընկերուհի Աննա Նիկողոսյանի և ընկերոջ` Արթուր Տիգրանյանի հետ 2012թ. դեկտեմբերի սկզբից ժամանակավորապես բնակվելով Գագիկ Ամիրջանյանի տանը՝ վերջինիս պատկանող գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2012թ. դեկտեմբերի 20-ին նշված առանձնատան 1-ին հարկում գտնվող բաց դռնից մտել են ավտոտնակի համար նախատեսված տարածք: Այստեղ Ա Տիգրանյանը, ըստ նախօրոք կատարված դերաբաշխման, մնացել է ավտոտնակի տարածքում, իսկ Ա. Թորոսյանն օդանցքով ապօրինի մուտք է գործել որպես պահեստ օգտագործվող սենյակ, որտեղից միասին հափշտակել են ընդհանուրը 2 մլն 874 000 դրամ արժողության հագուստներ և կենցաղային իրեր:

Ա. Թորոսյանը և Ա. Տիգրանյանը հափշտակած ապրանքների մի մասը վաճառել են «Մալաթիայի» տոնավաճառում անծանոթ անձանց, իսկ մի մասը թաքցրել են իրենց բնակության համար հատկացված սենյակում: Վերոնշյալ արարքի համար Արարատ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Նույն քրեական գործի շրջանակներում և ՀՀ քր. օր.-ի 177-րդ հոդվածի նույն հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել նաև Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ Արթուր Տիգրանյանին: Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս