«ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքայրն» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ:
«2012թ. ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ երեխա, որոնցից 4-ը եղել են աղջիկներ»:
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցած Ս. Հովհաննես եկեղեցու բացումը»։
Esyes.am-ի հետ զրույցում Նազիկը հաստատել է, որ պատրաստվում է մայր դառնալ և նշել, որ հղիության 11-րդ շաբաթում է:
Յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար՝ 10.000-ից 15.000-ական ՀՀ դրամ ստանալով, երկու և ավելի անձանց օգտագործելով, նպաստել է Լիդիա Ս.-ի և մյուսների պոռնկությամբ զբաղվելուն։
Հայաստանում աշխատավարձի տեսանկյունից առավել շահեկան վիճակում են գտնվում ֆինանսիստները և կապի ու տեղեկատվության մասնագետները։ Պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալներով՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 330 337 դրամ է, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 303 441 դրամ։
Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի Հայաստան առաքված մարդասիրական օգնության ծավալը աճել է 7.5 անգամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այսպես, եթե 2012 թվականի առաջին եռամյակում ՌԴ-ը Հայաստան էր ուղարկել ընդամենը 57 հազար դոլարի օգնություն, ապա այս տարվա առաջին երեք ամիսներին օգնության ծավալը կազմել է 426 հազար դոլար։
Փաստերը ստուգե՞լ է, հայտարարվում է, որ իբր ես սուտ եմ խոսում: Եթե փաստերը չեն ստուգել, և ոչ մի քննություն չի կատարվել, եթե ոչինչ չի ստուգվել, ինչի՞ց է ենթադրվում, որ իմ ասածը PR է և ոչ թե իրականությանը համապատասխանող լուր:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես և նախօրեին խոստացել էր, հրապարակել է ԱԺ մայիսի 2-ի նիստից բացակայող պատգամավորների ցուցակը: Ցանկը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում։
«Դորիանս»-ը երգն իսկապես լավ է ներկայացնում, նրանք մեծ մասամբ պահպանել են դեմո տարբերակը, որը ես տանն էի արել։ Այդ պատճառով էլ` անակնկալներ չեղան։
Միակ բանը, որ կարողացավ քարոզարշավի ընթացքում անել ընդդիմությունը, Տարոն Մարգարյանին անպատասխան հարց առաջադրելն էր. որտեղի՞ց նրան բազմամիլիոն կարողություն: Բայց նկատենք, որ այդ հարցը կարելի է ուղղել իշխանության ցանկացած պաշտոնյայի, ով, համատեղության կարգով, նաև գործարար է. կամ ավելի շուտ՝ գործարար է, ով համատեղության կարգով՝ պետական պաշտոն է զբաղեցնում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երեկ մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել, որ Մաշտոցի պողոտայի վրա մի կին փոքր երեխայի հետ նստած փող է մուրում:
Մանրածախ առևտրաշրջանառության ոլորտում փոքր բիզնեսի և մասնավորապես կրպակատերերի դերը գնալով թուլանում է։ Նրանց առևտրի ծավալները գնալով փոքրանում են՝ տեղը զիջելով առավել մեծ խանութներին և սուպերմարկետներին։
Երևան քաղաքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով մայիսի 4-ին Կենտրոնական բանկում հայտարարվել է գործառնական օր:
Ազատություններից ամենաէականը մարդու ներքին ազատությունն է, որը պայմանավորում է մյուս բոլոր ազատությունները, և առանց դրա արտաքին ազատությունն այն է, ինչ հանդիպում ենք սոցցանցերում, հեռուստաէկրաններին, մամուլում: Վիրավորանք միմյանց հասցեին, ցինիզմ, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, «ես ձեզնից զզվում եմ», «իսկ ես ձեզ խղճում եմ» ոճի զրույց:
Մենք խաղում ենք մեր երկրի ճակատագրով, կատակ ենք անում մեր երկրի ճակատագրի հետ` 10-15 հազար դրամով, ինչ-որ մի ԺԵԿ-ի պետի մակարդակի մարդու թարս նայելը դարձնում ենք մեզ համար ճակատագրական, մոռանում ենք, որ այս երկիրն այսօր կախված է մեզնից.
Երեկ մանկատան տասնյակ շրջանավարտներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք բնակարանները:
Կարճատև հանդիպման սկզբում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը միշտ եղել է ԵՄ ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ ունենալը:
Սյունիքի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 170 415 դրամ, որն ամենաբարձրն է ՀՀ տարածքում։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը:
«Երբ նայում ենք 3.5 տոկոսին, թվում է՝ հնարավոր է տալ: Երբ տնտեսագիտական վերլուծություն ենք կատարում, 3.5 տոկոս հարկը շատ ավելի բարձր է, քան ավելացված արժեքի հարկը»,-նշեց Վաճառականների միության նախագահը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելոռուսի տարածաշրջանային տնօրեն Փոլ-Անրի Ֆորիեսթերին՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Աշխարհաքաղաքական ծրագրերի մասին ուսումնասիրություն կատարող տարբեր վերլուծական կենտրոնների և միջազգային մամուլի աշխատակից Ալեքսանդրա դել Վալը գիտահետազոտական աշխատասիրություններ ունի հետքեմալական Թուրքիայի, Եվրոպական Միության համարկման ճիգերի և ընդհանրապես իսլամական աշխարհում կատարվող զարգացումների մասին։
Այսօր կայացած ՀՀ արդարադատության խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ներկայացրած` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը:
Իշխող կուսակցությունն ու պետությունը նույնացված են: Ով դոշին չունի էդ նշանը՝ անտեսված է, հալածված է, օտար է, իսկ ով նախագահի շուրջը մեկ մետրի հեռավորությամբ չի գտնվում էդ մարդն այս երկրում տեղ չունի, նրա իրավունքները ոտնահարված են:
2013թ-ի ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,111,320 ԱՄՆ դոլար 410.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,479,675 ԱՄՆ դոլար 412.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ռուստամյանը պատմեց երեկ Ջրվեժում իր հետ պատահած մի դեպք, երբ մի ծերունի մոտեցել է իրենց ու ասել, որ երբեք ՀՅԴ-ին չի ընտրել ու չի ընտրելու:
Ա. Մինասյանը կոչ արեց ՀՀ ոստիկանությանը համագործակցել իրենց հետ, օգնել բռնել ընտրակեղծարարներին ու հայտարարեց, որ եթե ոստիկանությունն այդ օրը համապատասխան քայլեր չձեռնարկի, իրենք ամեն կերպ կպաշտպանեն ՀՅԴ ձայները՝ «ընդհուպ մինչև մռութների ջարդելը», բայց ապահովելու են ՀՅԴ հաղթանակը:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 80 NN 880 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: